|
Փոխարժեքներ
12 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 426.09 |
| RUB | ⚊ | ₽ 5.0686 |
| GBP | ⚊ | £ 493.73 |
| GEL | ⚊ | ₾ 138.67 |
ՀՅԴ անդամ Տարոն Ղազարյանը գրում է.
«Ցավոք, այս իշխանությունների համար միշտ էլ առավել ընդունելի են եղել ոչ թե սկզբունքներ, արժեհամակարգ և ինքնուրույն մտածողություն ունեցող մանկավարժները, դասախոսներն ու գիտնականները, այլ հարմարվողները, լռողները և քծնողները։ Որովհետև ազատ միտքն ու արժանապատիվ կեցվածքը վտանգավոր են այն իշխանության համար, որը չի հանդուրժում սկզբունքայնությունն ու այլակարծությունը։
Ալեն Ղևոնդյանը սկզբունքային անհատ է, ազգային նկարագրի տեր և բարձր արժեքների կրող։ Պատիվ է լինել պրն. Ղևոնդյանի ուսանողը։
Ուսանողների հետ աշխատելու իրավունքը նախևառաջ բարոյական իրավունք է։ Նրանց պետք է կրթեն մարդիկ, որոնց կյանքն ու կենսագրությունը համահունչ են իրենց հռչակած արժեքներին, ովքեր սեփական օրինակով սովորեցնում են արժանապատվություն, սկզբունքայնություն և հայրենասիրություն։ Քանի որ կրթության մեջ ամենակարևոր դասը ոչ թե գիտելիքն է, այլ նկարագիրը։ Իսկ նկարագիր կարող է ձևավորել միայն նկարագիր ունեցող մարդը, ինչպիսին Ալեն Ղևոնդյանն է։
Ազատությո՛ւն քաղАлен Гевондянանտարկյալներին»։
Հիշեցնենք՝ Ալեն Ղևոնդյանը ձերբակալվել է՝ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված կոչեր անելու մեղադրանքով։