|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
«Պատերազմից 4 ամիս անց իշխանական վերնախավից շատ քչերն են Արցախ ոտք դրել: Ինքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը հատկապես որդու ծառայության երկու տարիների ընթացքում հաճախակի էր ընտանյոք հանդերձ ուղղաթիռով Արցախ մեկնում, ապա արդարանում, որ եթե ուղղաթիռը չշահագործվի, տեխնիկական խնդիրներ կառաջանան: Վերջին ամիսներին Արցախ են մեկնել էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը, ԿԳԱՍ նախարար Վահրամ Դումանյանը, պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, որոնք պատերազմից հետո են նշանակվել:
Արցախ այցելել են նաեւ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը եւ մեկ-երկու պատգամավոր, «Իմ քայլից»՝ Նազելի Բաղդասարյանը, ով զբաղվում է Շիրակի մարզի գերիների հարցով: Մի կողմից՝ Փաշինյանն ու իր թիմը «երես չունեն», որ Արցախ մեկնեն, մյուս կողմից՝ լավ են հասկանում, որ Արցախում իրենց, մեղմ ասած, չեն սպասում»,- գրում է թերթը: