Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրավիճակից ելքը հակաիշխանական գործողություններն են՝ ասաց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում։ Նա կոչ արեց քաղաքական ուժերին միասնական ջանքերով ներկայացնել Փաշինյանին հեռացնելու գործողությունների պլանը։
«Իշխանության աղբյուրը ժողովուրդն է․ եթե ժողովուրդը որոշում կայացնի՝ ես ինքս պատրաստ եմ մնալ այստեղ եւ մինչեւ վերջ պայքարել։ Ցանկացած քաղաքական ելքի համար ես պատասխանատվություն եմ կրում»,-հայտարարեց Անդրանիկ Թեւանյանը։
Նա վստահեցրեց, որ այդտեղ գտնվելով՝ ցույց են տալիս, որ կարեւորում են ժողովրդի պայքարը։
«Ավելի վճռական գործողություն, քան հետեւողական պայքարն է հասնելու իշխանափոխության՝ ես չեմ տեսնում։ Ես ժողովրդին կոչ եմ անում գալ եւ միանալ մեր պայքարին»,-նշեց Անդրանիկ Թեւանյանը։
Լրագրողիներին հետաքրքրեց ոստիկանների կողմից Անդրանիկ Թեւանյանի եւ մյուս խաղաղ ցուցարարների հանդեպ բռնի ուժ կիրառելու մանրամասները։
«Քանի որ ես էլ առաջին գծում կանգնած էի՝ ինձ եւս հարվածեցին։ Այդ ուժի կիրառումը ես երկրորդական եմ համարում։ Ժողովրդի մեծ զանգվածի ներկայությունն այստեղ հնարավորություն կտա, որ այդ բռնի գործողությունները չկատարվեն»,-ասաց Անդրանիկ Թեւանյանը։
Մենք մեր իրավունքները պաշտպանելու ենք՝ մնալու ենք այստեղ․ վստահեցրեց Անդրանիկ Թեւանյանը։
«Ժողովուրդը պետք է որպես իշխանության աղբյուր իր ներկայությամբ այստեղ լինի։ Մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ վիճակն այնքան օրհասական է, որ պետք է կոմֆորտ զոնաներից դուրս գանք։ Ես ինքս օրինակ եմ ծառայել դրա համար»,-նշեց նա։ Մենք մեր ճանապարհային քարտեզը ներակայացնում ենք, ժողովուդրը թող որոշի՝ հայտարարեց Անդրանիկ Թեւանյանը․ «Ժողովուրդը պետք է գա եւ տեր կանգնի իր իշխանությանը»։