Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստ» օրաթերթը գրում է.
Սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներն արդեն հայտնի են բոլորին։ Սակայն ոչ պակաս հետաքրքիր է, թե մասնակից ուժերից որ մեկը որ համայնքում է առավել շատ քվե ստացել։ Ներկայացնենք ավագանու կազմ անցած 5 ուժերի տվյալները։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն ամենամեծ աջակցությունը տվել են Նորք-Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջաններում՝ համապատասխանաբար 46,9 և 46,4 տոկոս։ Էրեբունիում ՔՊ-ն ստացել է 37,1 տոկոս։ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունն ամենաքիչ քվեն ստացել է Արաբկիրում՝ 25,5 տոկոս։ Համեմատաբար ցածր են եղել տոկոսները նաև Կենտրոն, Նոր Նորք և Ավան վարչական շրջաններում։ «Ազգային առաջընթաց» կուսակցությունը լավագույն արդյունք ունեցել է Նոր Նորքում՝ 20 տոկոս։
Հայկ Մարությանի գլխավորած ցուցակը 19,8 տոկոս ստացել է Ավանում, 19,7 տոկոս՝ Մալաթիա-Սեբաստիայում։ «Մայր Հայաստան» դաշինքը ևս ամենամեծ տոկոսները ստացել է Արաբկիր վարչական շրջանում՝ 19,7։ Երկրորդ «հաջողակ» տարածքը Անդրանիկ Թևանյանի գլխավորած ուժի համար եղել է Կենտրոնը՝ 19,1 տոկոս, երրորդը՝ Ավանը՝ 17,7 տոկոս։ «Հանրապետություն» կուսակցությանը, որի ցուցակը գլխավորում էր Արտակ Զեյնալ յանը, 0,1 տոկոսային կետի տարբերությամբ ամենամեծ վստահություն տվել են Դավթաշեն, Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջաններում՝ համապատասխանաբար, 11,8-11,7-11,6 տոկոս։
Վարդան Ղուկասյանի «Հանրային ձայն» կուսակցությունը լավագույն արդյունք է ունեցել Էրեբունի և Նոր Նորք վարչական շրջաններում՝ 10,6 տոկոս։ Հաջորդը Շենգավիթ համայնքն է՝ 10,1 տոկոս։ Ի դեպ, հավելենք, որ ՔՊ-ից բացի մյուս չորս ուժերը վատագույն արդյունք ունեցել են Նորք-Մարաշ և Նուբարաշեն համայնքներում։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում