Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, որ բակ առ բակ ընկած քարոզչություն է իրականացնում՝ հավակնելով կրկին դառնալ համայն հայության մայրաքաղաքի ղեկավարը, թերեւս մոռացել է իր աշխատանքը:
«Ժողովուրդ» օրաթերթը շատ է գրել այն մասին, որ Հայկ Մարությանն ամենաանպատասխանատու քաղաքապետերից է եղել, քանի որ ամենաշատն է բացակայել աշխատանքից, արձակուրդում ամենաշատը եղած պաշտոնյան է եղել: Իհարկե, Կորոնավարակի օրերին հեռավար աշխատանքը դարձել էր սովորական երեւույթ, բայց Մարությանը մինչ այդ վարակը եւ դրանից հետո շատ հաճախ է հեռակառավարել կամ բարձիթողի վիճակում թողել քաղաքապետարանը:
Հայկ Մարությանը պարբերաբար եղել է Չեխիայում: Եւ դեռ այդ օրերին քաղաքապետարանի աշխատակիցները դժգոհում էին, որ որեւէ թուղթ ստորագրելու համար օրերով հերթագրվում են քաղաքապետի մոտ ընդունելության: Հիմա, կարծես թե, Հայկ Մարությանի հավեսը տեղն է եկել, նորից ուզում է քաղաքապետ դառնալ, սակայն պարզ չէ, թե քանի օր նա նույն ինտենսիվությամբ աշխատանքի կգնա:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում