Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ԱԺ պատգամավորներից պահումներ են կատարվում ԱԺ լիագումար, արտահերթ եւ հանձնաժողովների նիստերից բացակայելու համար։ «Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով հունվարի 14-ից հունիսի 30-ը ընկած ժամանակահատվածում պատգամավորների բացակայությունների ցանկը, պարզեց, որ լիագումար նիստերից ամենաշատը՝ 11 անգամ, բացակայել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, եւ Նրա աշխատավարձից կատարվել է 357 հազար դրամի պահում։
Նրան հաջորդում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝9 անգամ բացակայությամբ եւ 426 հազար 700 դրամ պահումով։ Բացակայողների թոփ եռյակը եզրափակում է նույն խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Կորյուն Մկրտչյանը։ Նա լիագումար նիստերից բացակայել է 8 անգամ, եւ աշխատավարձից պահվել է 264 հազար դրամ»։
Մանրամասները`թերթի այսօրվա համարում: