Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կորոնավիրուսը հասավ Հայաստանի սահմանին նաև Թուրքիայի կողմից. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նաիրի Հոխիկյանը: Գրառումը ամբողջությամբ՝ ստորև.
«Կորոնավիրուսը հասավ Հայաստանի սահմանին նաև Թուրքիայի կողմից։ 27.02.2020թ. առավոտյան Վան քաղաքից ճշտված տվյալներ ստացա, որ Արևմտյան Հայաստանի մի քանի բնակավայրերում հաստատվել են կորոնավիրուսով վարակման դեպքեր, մասնավորապես՝
Վան քաղաքի հիվանդանոցում հոսպիտալացվել է 5 մարդ,
Էրզրումում՝ 13 մարդ,
Մուշում՝ 2 մարդ,
Իգդիրում՝ 9 մարդ,
Անթալիայում՝ 1 մարդ,
Ստամբուլում՝ 182 մարդ։
Ավելի ուշ պարզ դարձավ, որ 2 հիվանդ մահացել է։
Այս տեղեկությունը դեռևս փորձում է թաքցնել պաշտոնական Անկարան, սակայն դա երկար ժամանակ դժվար կլինի պահել։ Ամեն դեպքում, կարևոր է, որ Արևմտյան Հայաստան և ընդհանրապես, Թուրքիա այցելություն կազմակերպող հայերը իմանան, թե իայս օրերին ժամանակավորապես ինչպիսի վտանգի կարող են ենթարկվել։
Հ.Գ. Նախապես ներողություն եմ խնդրում ինձ մտերիմ և նաև անծանոթ տուրօպերատորներից, բայց սա ազգային անվտանգության հարց է։ Սա խուճապի պատճառ չէ, սա լրացուցիչ զգոնություն է, և յուրաքանչյուրը պարտավոր է տեղյակ լինել իրեն սպառնացող վտանգների մասին»,- գրել է նա։