Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հանրապետության տարածքում` սեպտեմբերի 3-ին կեսօրից հետո, 4-ի գիշերը, 7-8-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, սեպտեմբերի 3-ին առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Սեպտեմբերի 4-ի ցերեկը, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 3-ի ցերեկը՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում կնվազի 3-5 աստիճանով։
Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում սեպտեմբերի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +18+20, վաղը ցերեկը՝ +34+36։
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +26+30,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +26+29,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +28+31,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +25+29,
Լոռիում գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +18+22,
Տավուշում գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +21+24,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +23+27,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +29+33,
Արարատում գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +36+37,
Արմավիրում գիշերը՝ +15+19, ցերեկը՝ +34+36,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +27+30,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +34+37,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +27+32,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +22+25,
Արցախում գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +27+32։