Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Mercosur-ի անդամ երկրների` Արգենտինայի, Բրազիլիայի, Վենեսուելայի եւ Ուրուգվայի նախագահները Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում տեղի ունեցած գագաթաժողովում համատեղ որոշում են կայացրել հետ կանչել իրենց դեսպաններին Իսպանիայից, Իտալիայից, Պորտուգալիայից եւ Ֆրանսիայից: Պատճառը Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսի ինքնաթիռի հետ կապված միջադեպն է. բավական չէ, որ Վիեննայում ինքնաթիռը պարտադրված վայրէջք էր կատարել, քանի որ կասկածներ են եղել, թե այնտեղ է ԿՀՎ նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենը, վերոհիշյալ եվրոպական երկրները փակել էին իրենց օդային տարածքը Մորալեսի ինքնաթիռի համար:
Լատինաամերիկյան առաջնորդները «վճռականորեն դատապարտում են» եվրոպական կառավարությունների գործողությունները` դրանք անվանելով «անհիմն, խտրական, մարդու իրավունքները խախտող». տեղեկացնում է РБК-ն:
Նրանք նաեւ հայտարարել են, որ ԱՄՆ իշխանությունները լուրջ հանցագործություն են կատարել` գաղտնի հետեւելով այլ պետությունների քաղաքացիների:
Mercosur-ը Հարավային Ամերիկայի ընդհանուր շուկան է, որի անդամներն են Արգենտինան, Բրազիլիան, Վենեսուելան, Պարագվայը եւ Ուրուգվայը, եւս 5 լատինաամերիկյան պետություններ ասոցացված անդամներ են: Հուլիսի 12-ից կազմակերպության նախագահող երկիր է Վենեսուելան: Ավելի վաղ Պարագվայի անդամությունը ժամանակավորապես դադարեցվել է: