Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2014-04-04 09:05
Քաղաքական

Ծառուկյանը վերադառնում է արաբական աշխարհից եւ պետք է հանդիպի Սերժ Սարգսյանի հետ

Ծառուկյանը վերադառնում է արաբական աշխարհից եւ պետք է հանդիպի Սերժ Սարգսյանի հետ

«Հրապարակ»-ը գրում է. «Գագիկ Ծառուկյանն այսօր վերադառնում է արաբական աշխարհից: Մեր տեղեկություններով, նա պետք է հանդիպի Սերժ Սարգսյանին:

 

Իսկ մինչ նրա գալը` նախորդ օրը, ԲՀԿ գործարարները միահամուռ ջանքերով զանգահարել են Էդոյին` Ծառուկյանի թիկնապահին, ու ասել, որ ուզում են Ծառուկյանի հետ խոսել, հասկանալու` իրենց քո՞ւնն է տանում, թե՞ սոված են, ի վերջո, ինչ են անելու իրենք: Վերջիններիս ասվել է` հենց Ծառուկյանը եկավ Հայաստան, իրենց հետ կհանդիպի: ԲՀԿ գործարարները երեկ անհասանելի էին. նրանց հստակ հրահանգվել է չպատասխանել ոչ մի լրագրողի զանգի, հարցի, սպասել, մինչեւ Ծառուկյանը կգա-կասի, թե ինչ ասեն-անեն:

 

Գործարարները դիմել են նաեւ Սերժ Սարգսյանի մերձավորներին, նրանցից էլ հարցրել՝ ի՞նչ անենք: Իրենց ասվել է` դեռ ոչինչ. լրացուցիչ կասվի: Գործարարներից ոմանք անգամ մանդատը դնելու կողմնակից են եղել, որովհետեւ չեն կարողանում կողմնորոշվել այս մեծ խաղում եւ ուզում են այս ամենից հեռու մնալ, որ հանկարծ բիզնեսին վտանգ չգա: Նրանց ասվել է՝ կարիք չկա:

 

Երեկ նրանք էլ էին իրար անցել վարչապետի անսպասելի հրաժարականի պատճառով։ Տեղեկացանք, որ այսօր, ժամը 15:00-ին ԲՀԿ-ն քաղխորհրդի նիստ է հրավիրել, որը կվարի Ծառուկյանը»։

 

Մանրամասն` թերթի այսօրվա համարում: