|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Սեպտեմբերի 2֊ին կայացավ Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչների հավաքը, որին մասնակցում էր նաև Վիրահայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել է Արցախում արդեն 9 ամսից ավելի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնում է Վրաստանի Հայ Համայնք կազմակերպությունը։
Հանդիպման մասնակիցներն իրենց աջակցությունը հայտնեցին Արցախին և արցախցիներին մաղթելով ոգու ամրություն և տոկունություն նման ծանր պայմաններին դիմագրավելու համար:
Միաժամանակ ներկաների կողմից ընդգծվեց Վրաստանի լրատվականների կողմից Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին ոչ բավարար լուսաբանման փաստը: