Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աշխարհասփյուռ հայությունը և ՀՀ քաղաքացիները, շատ հաճախ իրենց օրվա ապրուստի միջոցները զգալիորեն խնայելով, 44-օրյա պատերազմի օրերին ոչինչ չէին խնայում «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցումներ կատարելու համար։ Այնինչ հետագայում, ըստ մամուլում շրջանառվող նորությունների, հիմնավոր կասկած կար, որ թե՛ բուն հիմնադրամի ծախսային հատվածը, թե՛, առավել ևս, պետական բյուջե կատարված փոխանցումը անհասկանալի է և իրականացվել է չարաշահումներով․ լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
«Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները նախաձեռնել են քննիչ հանձնաժողովի ստեղծում, որը կուսումնասիրի պետական բյուջե փոխանցման օրինականությունը և, հաշվի առնելով նաև ԱԺ քննիչ-հանձնաժողովների գործիքակազմը, հնարավորություն կտա ուսումնասիրելու նաև, առհասարակ, ծախսվող գումարների արդյունավետությունը»,- ասաց նա։
Ամբողջականը՝ տեսանյութով։