Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երևանի ավագանու ընտրությունների պաշտոնական քարոզարշավի մեկնարկին հաշված օրեր են մնացել։ Ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած 14 քաղաքական ուժերը շարունակում են ակտիվորեն պատրաստվել քարոզարշավին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Երեւանի բոլոր վարչական շրջաններում արդեն շտաբներ է ամրագրել:
Շտաբները թեև պաշտոնապես չեն գործում, դեռ ցուցանակներ ու պաստառներ չկան, բայց ֆունկցիոնալ սկսել են գործել: Օգոստոսի 23-ից պաշտոնապես կգործեն:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաև, որ, ՔՊ շտաբի պետ Արմեն Փամբուխչյանի որոշմամբ, վարչական շրջանների շտաբները համակարգելու են տվյալ վարչական շրջանների ղեկավարները, ինչպես մերժված նախկինում: Այսինքն՝ վարչական շրջանների ղեկավարները իրենց վարչական լծակներով պետք է ձայներ հավաքեն:
Հավելենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ ՔՊ նախընտրական գլխավոր շտաբը գործելու է Հյուսիսային պողոտայում՝ «Յուքոմ»-ի շենքում. այն դեռ վերանորոգվում է:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում են