|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն այսօր լրագրողների հետ զրույցում, խոսելով ոչ իշխանական չորս ուժերի համագործակցության նպատակների մասին, նշեց. «Մենք ակցիա չենք անում, մենք իսկապես առաջարկում ենք փոփոխություն: Մենք կապացուցենք, որ այլ ելք չկա, հարցը մտցնելու ենք օրակարգ առաջիկայում: Մինչ այդ հանրությանը կներկայացնենք հիմքերը, թե ինչպիսի կառավարություն ենք ուզում ձևավորել»:
Ստեփան Մարգարյանի խոսքով՝ ԲՀԿ-ն ուզում է տեսնել այնպիսի կառավարություն, որը համապատասխանում է այն չափորոշիչներին, որոնք իրենք պետք է ներկայացնեն, իսկ թե ո՞վ է ղեկավարելու այդ նոր կառավարությունը, քննարկելու հարց է:
Պատասխանելով Yerkir.am-ի հարցին` ինչո՞վ է պայմանավորված ԲՀԿ շտաբների վերաբացումն ու ակտիվացումը, Ստեփան Մարգարյանը նշեց, որ այդ որոշումն ընդունվել է ԲՀԿ վերջին համագումարի ժամանակ: «Մենք պետք է ավելի շատ լինենք ժողովրդի մեջ ու հետադարձ կապով ստանանք ժողովրդի արձագանքը: Մենք մարզեր էլ կգնանք, հանդիպումներ էլ կանենք»,- ասաց պատգամավորը: