Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նոր նախագահ նշանակվեց ռումինացի Կոնստանտին Բոգդանը, իսկ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ ընտրվեց նրա հայրենակից Ադրիան Կրիոտուրուն։ Այդ մասին հայտնի դարձավ երեկ կայացած ձյուդոյի հանրապետական ֆեդերացիայի արտահերթ նիստում, որն անցկացրեց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը։ Նա բացման խոսքում ասաց, որ հարգելով ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մարիուս Վիզերի խնդրանքը, ով մոտ մեկ ամիս առաջ այցելել էր Հայաստան եւ ծանոթացել մեր ձյուդոյի ներքին խնդիրներին: Մարիուս Վիզերի հետ նախապես ձեռք բերված համաձայնությամբ մենք որոշեցինք ՀՁՖ-ի նախագահի պաշտոնը վստահել նրա կողմից ուղարկված մասնագետին`Ադրիան Կրիոտուրանին, որը սպորտի դոկտոր պրոֆեսոր է։ Նշենք, որ ՀՁՖ-ի նոր նախագահի բոլոր ծախսերը հոգալու է ձյուդոյի միջազգային ֆեդերացիան: Գլխավոր մարզչի աշխատավարձը (ամսական 7000 եվրո) եւ մնացած ծախսերը կհոգա ՀԱՕԿ-ի նախագահը։