կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-11 21:15
Արցախ

Սիրով ընդունել եմ Արարատ Միրզոյանի առաջարկությունը, գործունեությունս ծավալելու եմ Արցախում․ Աշոտ Ղուլյան

Սիրով ընդունել եմ Արարատ Միրզոյանի առաջարկությունը, գործունեությունս ծավալելու եմ Արցախում․ Աշոտ Ղուլյան

Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ սիրով ընդունել է Արարատ Միրզոյանի խորհրդականը լինելու առաջարկությունը։

«Բարեկամներ,

Սիրով ընդունել եմ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի առաջարկությունը ՀՀ ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնում շարունակելու նպաստել հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների միջև հարաբերությունների խորացմանն ու զարգացմանը:

Շնորհակալ եմ վստահության համար: Հաջողություն բոլորիս:

Հայտնում եմ նաև, որ գործունեությունս ծավալելու եմ Արցախում»,-նշված է Ղուլյանի գրառման մեջ։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արարատ Միրզոյանի կարգադրությամբ Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը նշանակվել է ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնում: