|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ռուսական կողմը բավարարված է նրանով, որ Հայաստանը պահպանում է հետաքրքրվածությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահներին ընդունելու հարցում: Նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ վկայակոչելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերը:
«Կարող եմ նաև հավելել, որ հենց Երևանում պատրաստ լինեն, մենք կարող ենք վերադառնալ Հայաստանում ՀԱՊԿ-ի առաքելության տեղակայման վերաբերյալ առարկայական հարցերին՝ կապված կոնկրետ մանրամասների հետ», - ասել է դիվանագետը:
Ինչ վերաբերում է նման առաքելության տեղակայման ժամկետների վերաբերյալ լրագրողի հարցին, Զախարովան նշել է, որ այդ հարցը հարկավոր է ուղղել Երևանին, քանի որ առաքելությունը «պետք է տեղակայվի կամ կարող է տեղակայվել Հայաստանում»: