| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.72 | 
| EUR | ⚊ | € 444.15 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7549 | 
| GBP | ⚊ | £ 504.23 | 
| GEL | ⚊ | ₾ 141.18 | 
 5455 դիտում,
        
            5455 դիտում,  2 տարի առաջ - 2023-08-02 14:32
            2 տարի առաջ - 2023-08-02 14:32  
         
                
            Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է.
«Ուրեմն, Disney Plus-ի կողմից նկարահանվում է «Աթաթուրք» սերիալը՝ բաղկացած վեց սերիայից, որը նախատեսվում էր համաշխարհային մակարդակով ցուցադրել Թուրքիայի Հանրապետության հարյուրամյակին՝ 2023թ․ հոկտեմբերի 29-ին։
Սակայն, ըստ թուրքական քարոզչամեքենայի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հայկական սփյուռքի լոբբիստական աշխատանքի արդյունքում սերիալը համաշխարհային մակարդակով չի ցուցադրվելու՝ բավարարվելով միայն թուրքական կինոթատրոններով։
Վերջին օրերին, բայց հատկապես այսօր առավոտյան թուրքական կողմը քարոզչական գրոհ է սկսել Disney Plus-ի դեմ. հաջորդիվ, երևի թե մեդիայում և սոցցանցերում կտարածվի Թուրքիայի շները միասնական ոռնոցը։
Disney Plus-ում «Աթաթուրք» սերիալի հեռարձակման չեղարկման լուրերի առնչությամբ թվիթերում քննադատական գրառումներով են հանդես եկել քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության խորհրդարանական ֆրակցիայի ղեկավար Օզգյուր Օզելը և ազգայնական «Լավ» կուսակցության խոսնակ Քյուրշադ Զորլուն։
Նշենք, որ լրագրող Բիրսեն Ալթունթաշն ավելի վաղ հայտնել էր, որ այդուհանդերձ սերիալը հոկտեմբերի 29-ին անվճար ցուցադրվելու է FOX-ի եթերում՝ «Նվեր ողջ Թուրքիային» կարգախոսով։ Ավելի ուշ հատուկ մոնտաժված տարբերակը ցուցադրվելու է նաև Թուրքիայի և ողջ աշխարհի կինոթատրոններում»։