կարևոր
13090 դիտում, 1 տարի առաջ - 2023-07-28 16:23
Քաղաքական

Սուրեն Մանուկյանի գործով նախաքննությունն ավարտվել է

Սուրեն Մանուկյանի գործով նախաքննությունն ավարտվել է

Փաստաբան Սերգեյ Ոսկանյանը տեղեկացնում է, որ ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանի և մյուսների վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է և քրեական գործն ուղարկվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (դատավոր` Սամվել Մարդանյան)։

«Հիշեցնեմ, որ Ս.Մանուկյանը մեղադրվում է խմբի կազմում ԱԺ նախկին պատգամավոր Խաչիկ Քոքոբելյանի հորն առևանգելու ու շորթմամբ առանձնապես խոշոր չափի գումար պահանջելու մեջ։

Ինչպես բազմիցս հայտնել ենք, այժմ էլ տեղեկացնում եմ, որ Ս.Մանուկյանն իրեն առաջադրված շինծու մեղադրանքը չի ընդունում և իրեն մեղավոր չի ճանաչում։ Քրեական գործի նյութերում չկա որևէ ողջամիտ ապացույց, որը թույլ կտա հետևություն անել Ս.Մանուկյանի մեղավորության մասին։

Շուտով կմեկնարկեն դատական նիստերը, բոլորը հնարավորություն կունենան հետևելու դատավարության ընթացքին և հավաստիանալ, որ Ս.Մանուկյանն անմեղ է և որևէ կապ չունի իրեն մեղսագրված արարքների հետ»,-գրել է փաստաբանը։