կարևոր
2776 դիտում, 1 տարի առաջ - 2023-07-26 13:32
Քաղաքական

Երևանի ընտրությունները փորձում են դարձնել միջազգային, կամ աշխարհաքաղաքական նշանակություն ունեցող միջոցառում. Ստեփան Դանիելյան

Երևանի ընտրությունները փորձում են դարձնել միջազգային, կամ աշխարհաքաղաքական նշանակություն ունեցող միջոցառում. Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. 

«Առաջին հայացքից տարօրինակ որոշում.

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 25-ի հերթական նիստում հաստատեց Երևանի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 17-ի ընտրություններին միջազգային դիտորդներ հրավիրելու որոշումը»:

Պարզ է նպատակը՝ Երևանի ընտրությունները դարձնել Մահաբերի  հանդեպ վստահության հանրաքվե ու եթե ՔՊ-ն հաղթի, ապա Մահաբերի ձեռքերը ազատվում են ամբողջովին ընդունել Ադրբեջանի պահանջները, նաև Հայաստանի տարածքով Թուրքիային միջանցք, կամ միջանցքներ տրամադրելը։

Դրա համար են Երևանի ընտրությունները փորձում դարձնել միջազգային, կամ աշխարհաքաղաքական նշանակություն ունեցող միջոցառում։

Նաև պետք է զգույշ լինել  2017-ին շշալցված ԵԼՔ դաշինքի անդամների գլխավորած ցուցակների հանդեպ, նրանք միասին վերցրած պետք է պարտվեն։ Դրանք մեկ միասնական նախագծի ճյուղավորումներ են»։