կարևոր
3307 դիտում, 9 ամիս առաջ - 2023-07-18 12:19
Հասարակություն

Ապատեղեկատվություն են տարածում, թե Աղդամից Ասկերան հումանիտար օգնություն են տեղափոխում

Ապատեղեկատվություն են տարածում, թե Աղդամից Ասկերան հումանիտար օգնություն են տեղափոխում

 «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հերթական ապատեղեկատվությունն է տարածվում առ այն, թե իբր Ակնայից` (Աղդամ) Ասկերան քաղաքով ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, Կարմիր խաչի աշխատակիցները  հումանիտար օգնություն են տեղափոխում։ 

ՆԳ նախարարությունը վստահեցնում է, որ Ասկերան քաղաքի ոստիկանական անցակետով դեպի Ակնա որևէ տրանսպորտային միջոց չի անցել, առավել ևս հումանիտար բեռներ չեն տեղափոխվել։ 

Նախարարությունը միաժամանակ կո'չ է անում,  տուրք չտալ չճշտված տեղեկություններին և զերծ մնալ պառակտողական ու զրպարտիչ գործողություններինից։ 

Ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները այդ անցակետում շուրջօրյա հերթապահություն են իրականացնում, մշտական դիտարկման տակ պահելով Ասկերան քաղաքի և հարակից բնակավայրերի անցուդարձը։

ԱՀ ՆԳՆ