Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օնտարիոյի Հայկական Միացյալ Խորհուրդը վճռականորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը լիակատար պաշարման վերածելու Ադրբեջանի գործողությունները:
Միջազգաին կառույցները, քաղաքակիրթ ու ժողովրդավար համարվող երկրները չպետք է անտեսեն 21-րդ դարում տեղի ունեցող
այս աննախադեպ բարբարոսությունը, իսկ Հայաստանի իշխանությունները չպետք է խուսափեն պատասխանատվությունից ու բավարարվեն «Դա Ռուսատանի խնդիրն է» արցախցիների համար ոչ մի հարց չլուծող, վերացական ու անդեմ հայտարարություններով:
Հայ համայնքը ելակետ է ընդունոմ այն ըմբռնումը, որ համազգային խնդիրները պետք է լուծվեն բացառապես ու միայն համազգաին ընթացակարգերով. հայ ժողովուրդը որևէ մեկին իրավունք չպետք է տա միանձնյա կարգով լուծելու ողջ ազգին վերաբերող առանցքային հարցերը:
Ի հավաստումն վերոգրյալի՝ Օնտարիոյի Հայկական Միացյալ Խորհուրդը ողջունում և իր զորակցությունն է հայտնում «ՀայաՔվե» օրենսդրական նախաձեռնությանը, որի նպատակն է
1. Քրեականացնել Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող գործողությունը։
2. Այս գաղափարի ու գործի շուրջ առաջ բերել համազգային համախմբում եւ կանխել Արցախի
հանձնումը։
Ըստ այդմ, մեր հայրենակիցներին կոչ ենք անում հավուր պատճաշի սատարել
«ՀայաՔվե» նախաձեռնությանը եւ գործողություններ ձեռնարկել, որ այս հայրենանվեր նախաձեռնությունը չխոչընդոտվի եւ իրականանա:
Աստված պահապան մեր հայրենիքին եւ հայրենակիցներուն:
Օնտարիոյի Հայկական Միացյալ Խորհուրդ