|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Արմեն Աշոտյանը գրում է.
«Այսօր պետական տոնացույցով ՀՀ պետական խորհրդանիշների օրն է։
Քչերն են նկատել, որ Հայաստանի Հանրապետության զինանշանի նկարագրությունը օրենքում մի քիչ տարբերվում է Հայաստանի Սահմանադրության մեջ տեղ գտած նկարագրությունից:
Խոստովանեմ, որ այդ տարբերության հեղինակը ես էի, Ազգային Ժողովը ընդունեց այդ առաջարկությունը: Օրենքում նկարագրում է պատմական Հայաստանի թագավորություններից չորսի, և ոչ թե` չորս զինանշանները:
Այս հարցը կարեւոր եմ համարել, քանզի մեր պատմության ընթացքում Հայկական թագավորությունների, այն է՝ պետականության տարիների, քանակը իրականում 4-ից շատ ավելին է։
«Հայաստանի Հանրապետության զինանշանն է` կենտրոնում` վահանի վրա պատկերված են Արարատ լեռը` Նոյյան տապանով և պատմական Հայաստանի թագավորություններից չորսի` վերևից ձախ` Բագրատունիների, վերևից աջ` Արշակունիների, ներքևից ձախ` Արտաշիսյանների, ներքևից աջ` Ռուբինյանների զինանշանները»»: