կարևոր
3469 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-11 14:02
Արցախ

ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել Մարտունու շրջանի օկուպացված տարածքում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ

ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել Մարտունու շրջանի օկուպացված տարածքում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 11-ի կեսօրին կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
 

Նշենք, որ Արցախի պաշտպանական գերատեսչությունն մի քանի օր շարունակ հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունները: