|
Փոխարժեքներ
06 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370 |
| EUR | ⚊ | € 436.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.934 |
| GBP | ⚊ | £ 504.57 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
Արցախում մեկնարկում է նոր կտրոնների տրամադրման գործընթացը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեն:
«Սիրելի ՛ քաղաքացիներ
Տեղեկացնում ենք, որ սույն թվականի հունիսի 6-ից մեկնարկում է նոր կտրոնների տրամադրման գործընթացը` Ստեփանակերտում՝ ժամը 9:00-18:00, ԱՀ կադաստրի եւ պետական գույքի կառավարման կոմիտեի, ԱՀ նյութական վնասների հարցերի կոմիտեի, Արցախի պետական համալսարանի, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ, 10-րդ եւ 12-րդ դպրոցների շենքերում:
Կտրոնների բաշխման արդյունավետության բարձրացման եւ հերթերի գոյացման հնարավոր ռիսկերից խուսափելու համար պետական մի շարք խոշոր հիմնարկներում պետական մարմինների աշխատակիցների համար գործում են սպասարկման առանձին կետեր:
Շրջաններում կտրոնների բաշխման գործընթացը կմեկնարկի շաբաթվա ընթացքում, որի վերաբերյալ հանդես կգանք լրացուցիչ ծանուցմամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ: