կարևոր
6487 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-19 17:54
Քաղաքական

Պտուղը ծառից հեռու չի ընկնում․ Ավետիք Իշխանյան

Պտուղը ծառից հեռու չի ընկնում․ Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․

«Օրենքի պահապան ոստիկանները ձերբակալեցին հայրենիքի համար կյանքը զոհած Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին։ Սրան հետևում է իրավագիտության խորը մասնագետներ, միանգամայն անկախ քննիչների կողմից մեղադրանք առաջադրելն ու կալանքի միջնորդությամբ դատարան դիմելը։ Բնականաբար, մեղադրանքը պաշտպանում է իրավագիտության համաշխարհային կորիֆեյ գլխավոր դատաՂազուհին, քանի որ օրենքի առաջ բոլորը հավասար են։ Իրավունքի և օրենքի ծառա դատավորը․․․գործի քննությունը հետաձգում է,քանի որ այն իր ողջ մասնագիտական պատմության մեջ, ամենաբարդ գործն է։ Քաղաքակիրթ, ժողովրդավարական աշխարհում իր գործին ամենանվիրյալ և ամենահայտնի մարդու իրավունքների պաշտպանը լռում է։

Ահա թե ինչպես է մեկնաբանվում, երեկ տեղի ունեցած «առևանգում» կոչվող կեղծ գարշաբեմադրությունը։

Իսկ հերոսի մայրը զնդանում տառապում է։

Եվ դուք բոլորդ՝ ոստիկան, քննիչ, դատաՂազ, դատավոր, ՄԻՊ, հանգիստ շնչոււմ, ուտում խմում , քնու՞մ եք։ Ձեր աչքի առաջ դավաճանը հանձնում է հայրենիքը, ստորացնում հայրենիքի համար զոհվածների ծնողներին և դուք , իմանալով այդ ամենը, բռնաբարելով իրավունք և օրենք՝ հլու հնազանդ կատարում եք նրա հրահանգները։

Իսկ դու՞, ա՛յ Աշոտիկ, չե՞ս ամաչում, ա՛յ տղա։

Այստեղ են ասել՝ պտուղը ծառից հեռու չի ընկնում»։