կարևոր
3175 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-10 17:21
Քաղաքական

Ով պետականությունից ու արտաքին քաղաքականությունից խոսի, ՔՊ-ն ու Փաշինյանը թող պեչենու ծառից խոսեն․ Էդուարդ Շարմազանով

Ով պետականությունից ու արտաքին քաղաքականությունից խոսի, ՔՊ-ն ու Փաշինյանը թող պեչենու ծառից խոսեն․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․

«Ով պետականությունից ու արտաքին քաղաքականությունից խոսի,ՔՊ-ն ու Փաշինյանը թող պեչենու ծառից խոսեն։

Պոպուլիստ նիկոլականները հանկարծ որոշել են կոռեկտության ու կառուցողական արտաքին քաղաքականուլյան դասեր տալ։

Թան էլ չէ՞,փրթած մածուն։

Ո՞վ եւ ովքե՞ր էին ասում.

Նոր պատերազմ,նոր տարածքներ։

Ի՞նչ պետք է ,դա էլ կբանակցեմ։

Երբ ուզեմ Սերժ Սարգսյանի կետին կվերադառնամ։

Արցախը Հայաստան է եւ վերջ։

Ակնան իմ հայրենիքն է։

Բանակցությունը սկսում եմ իմ զրոյական կետից։

Իրանը ավտորիտար պետություն է։

Ադրբեջանը կառուցողական է։

Հաղթելու ենք։

Մեր բանակը տարածաշրջանում խնդիր լուծող բանակ է։

Ի՞նչ էլ լինի մենք մեզ պարտված չպետք է համարենք։

Թուրքիան 100 տարի հետո եկել է Կովկաս հայերին ցեղասպանելու։

Մենք պրոռուսական իշխանություն ենք։

Ռուսաստանը միջանցք է պահանջում։

Սպասիբո,Լադիմիր Լադիմիրովիչ։

Ու այդպես շարունակ։

Այս իրարամերժ հայտարարություններն արել են Փաշինյանն ու իր թիմի ներկայացուցիչները։

Ու հիմա սրանք եկել են արտաքին քաղաքականությունից ու առհասարակ քաղաքականությունից են խոսում։

Հ.Գ. Աքլորը քարոզչի վերարկու հագած

Ամբիոն է ելել, խելքի՛ աշեցեք»։