կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-05 09:49
Հասարակություն

Պտուղը ծառից հեռու չի ընկել

Պտուղը ծառից հեռու չի ընկել

Սյունիքի մարզպետի որդու մասին «Հրապարակ»-ը գրում է.

 

«Դեպքեր կան, որոնք բնութագրելու համար պետք չէ օգտագործել լրագրողական հնարքներ: Այն հում վիճակում, առանց մեկնաբանության ներկայացնելը նույնն է, թե առանց քիմիայի՝ էկոլոգիապես մաքուր սնունդ մատուցես հանրությանը:

 

Այսպիսի մի դեպք եմ ուզում պատմել, որը տեղի է ունեցել Գորիս քաղաքում, մոտ 15 տարի առաջ, բայց թվում է՝ իր թողած տպավորությամբ երեկ էր: Այդ ժամանակ Լիսկա-Սուրիկը Գորիսի քաղաքապետն էր: Ընկերուհուս տուն էի գնացել, որն ապրում էր Լիսկայի տան հարեւանությամբ: Նրա ու Լիսկայի տղան համարյա հասակակից էին՝ 4-5 տարեկան, ու հաճախակի էին միասին խաղում:

 

Երբ տեսա ընկերուհուս, զարմացա, աչքերը կարմրած էին: Լա՞ց ես եղել՝ հարցրի: Նա նորից սկսեց լաց լինել ու ահա թե ինչ պատմեց. «Տղաս գնացել էր Լիսկայի տղու հետ խաղալու: Բարձրացել էին Լիսկայի տան բաց պատշգամբը: Տիգրանիկը (Լիսկայի տղան) ասել է. այստեղից թռիր: Երեխաս վախեցել ու հեռու է փախել, ասելով՝ կընկնեմ կմեռնեմ: Տիգրանիկը սկսել է քաշքշել երեխուս, որպեսզի բերի ու բալկոնից ցած գցի: Երեխուս գոռգոռոցի ու լացի վրա մոտակայքում կանգնած հարեւաններս ներքեւից վախեցրել են Տիգրանիկին, իսկ մեկն էլ գնացել ու խլել է երեխուս այդ այլանդակի ձեռքից»:

 

Վերջում ավելացրեց. «Վա՜յ, Հաս, փառք ենք տալու հորը»»: