|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Եվրասիական տնտեսական երկրորդ համաժողովը կկայանա Մոսկվայում մայիսի 24-25-ին, հաղորդում է ԵՏՀ մամուլի ծառայությունը:
Գործարար ծրագրում կընդգրկվեն ԵԱՏՄ առաջնահերթությունների, մաքսային կարգավորման, էներգետիկ անվտանգության, կլիմայական, ինտեգրացիոն եւ այլ խնդիրների վերաբերյալ քննարկումներ:
«Համաժողովի թեման է «Եվրասիական ինտեգրումը բազմաբեւեռ աշխարհում»։ Այն լիովին համապատասխանում է եվրասիական ինտեգրման զարգացման խնդիրներին։ Համաժողովի նպատակն է ԵԱՏՄ երկրների տնտեսական համագործակցության հետագա զարգացումը, տնտեսավարող սուբյեկտների միջեւ հուսալի կապերի ձեւավորումը, ներդրումային եւ նորարարական պոտենցիալների միավորումից սիներգետիկ էֆեկտի հասնելը:
Ծրագիրը ենթադրում է նաեւ լիագումար նիստի, ինչպես նաեւ պանելային նիստերի անցկացում: Ընդհանուր առմամբ նախատեսված է շուրջ 35 միջոցառում։ Դրանց կմասնակցեն անդամ պետությունների առաջին դեմքերը, ԵԱՏՄ երկրների պետական իշխանության մարմինների ղեկավարներն ու ներկայացուցիչները: