|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտնել է Եվրասիական տնտեսական երկրորդ ֆորումի անցկացման ժամկետները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Օվերչուկը նշել է, որ ֆորումը կանցկացվի 2023 թվականի մայիսի 24-25-ը, Մոսվկայում։ Ըստ ՌԴ փոխվարչապետի՝ ֆորումին կմասնակցի ավելի քան 2000 մարդ։
Ֆորումի օրակարգում են պլենար նիստը և 35 թեմատիկ քննարկումները։ Ուշադրության կենտրոնում են լինելու Եվրասիական տնտեսական միության շրջանակներում փոխգործակցության ակտուալ հարցերը, ներառյալ գիտատեխնիկական համագործակցությունը, ֆինանսական ոլորտը, արդյունաբերությունը և ագրոարդյունաբերական կոմպլեքսը, կլիմայական օրակարգը, էներգետիկան, տեխնիկական կարգավորումները, Միության ներքին շուկայի զարգացումը, էլեկտրոնային առևտուրը, տարածաշրջանային համագործակցությունը։