կարևոր
3820 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-11 23:04
Հասարակություն

Պն-ն հայտնել է այսօր զոհված 4 զինծառայողների անունները

Պն-ն հայտնել է այսօր զոհված 4 զինծառայողների անունները

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնմել է այսօր զոհված զինծառայողների անունները:

Ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով, ՀՀ ինքնիշխան տարածքը անձնվիրաբար պաշտպանելիս զոհված զինծառայողներն են՝

Արթուր Ավետիսի Սահակյան (ծնվ. 1999թ.)

Մկրտիչ Արմենի Հարությունյան (ծնվ. 1989թ.)

Հենրիկ Վաչագանի Քոչարյան (ծնվ. 1997թ.)

Նարեկ Գագիկի Սարգսյան (ծնվ. 1994թ.)

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության համար զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Հիշեցնենք, որ այսօր Տեղ սահմանամերձ գյուղում փոխհրաձգություն է եղել։ Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները մեքենայով մոտենեցել են ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողներին, որից հետո կրակ են բացել ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ։

Փոխհրաձգության հետևաանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 6 վիրավոր։