կարևոր
2197 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-05 15:56
Քաղաքական

Նիկոլն աշխարհի ամենաՈՉլեգիտիմ ղեկավարներից մեկն է. միջազգային զեկույց․ Արմեն Աշոտյան

Նիկոլն աշխարհի ամենաՈՉլեգիտիմ ղեկավարներից մեկն է. միջազգային զեկույց․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլ Փաշինյանի ղեկավարմամբ Հայաստանի «բանկրոտ» լինելու հանգամանքն ապացուցող նոր տվյալներ են ստացվել բրիտանական Legatum Prosperity Index հետազոտության շնորհիվ, որը հրապարակվել է վերջերս և վերաբերում է 2023 թվականի՝ երկրների բարեկեցության ցուցանիշներին:

Ցուցանիշները հաշվում են 12 հիմնական ուղղություններով:

Հայաստանի դիրքերը 2022 թվականի զեկույցի համեմատ վատթարացել են և զբաղեցրած 59-րդ հորիզոնականից Հայաստանը տեղափոխվել է 61-րդ հորիզոնական:

Միաժամանակ շատ ավելի հետաքրքրական է վերլուծել Հայաստանի ներկա վիճակն ըստ հիմնական ուղղությունների, տվյալների և պարամետրերի:

Եվ այսպես:

Վատացել է իրավիճակն անձնական ազատությունների և կառավարման ոլորտում, հատկապես սոսկալի է՝

* քաղաքական հաշվետվողականության ցուցանիշի անկումը,

* ինստիտուցիոնալ վստահությունը կառավարման մարմինների նկատմամբ,

* կառավարության արդյունավետությունը:

Այս ուղղությունները գրանցել են կտրուկ անկումներ:

Անկում են ապրել նաև կառավարության հաշվետվողականության և օրենքի գերակայության ցուցանիշները:

Հայաստանում տիրող խայտառակ վիճակի մասին վկայում են նաև հետևյալ գործակիցները՝

* կտտանքների օգտագործում երկրում` 120-րդ տեղ,

* քաղաքական բանտարկություններ՝ 78-րդ տեղ,

* մամուլի ազատությունը կառավարությունից՝ 109-րդ տեղ,

* գործադիր իշխանության զսպման ցուցանիշ ՝ 102-րդ տեղ,

* ինստիտուցիոնալ վստահություն ՝ 129-րդ տեղ,

* վստահություն ոստիկանության նկատմամբ ՝ 120-րդ տեղ,

* վստահություն իրավապահ համակարգի և դատարանների նկատմամբ՝ 150-րդ տեղ,

Քաղաքական տեռորի մակարդակով Հայաստանն աշխարհում 91-րդ տեղում է:

Նշեմ, որ հետազոտությունն իրականացվել է 167 երկրների մակարդակով:

Այս ցուցանիշներն ի մի բերելով կարող ենք փաստել, որ Նիկոլ Փաշինյանի օրոք ղեկավարած Հայաստանը ոչ միայն բարեկեցության, ժողովրդավարության, ապահովության բաստիոն չէ, այլ նաև մի շարք, հատկապես կառավարության գործունեության և ազատություններին վերաբերող ցուցանիշներով զբաղեցնում է խայտառակ դիրքեր:

Հայաստանում ոչ միայն անվտանգության, այլեւ կառավարման և ազատությունների մասով Նիկոլ Փաշինյանի կառավարման տոտալ ֆիասկո է:

Եվ վերջում ամենահետաքրքիրը: Վստահություն ազգային կառավարության նկատմամբ ցուցանիշով Հայաստանը 146-րդ տեղում է 167-ից։

Այսինքն՝ Նիկոլն աշխարհի ամենաՈՉլեգիտիմ ղեկավարներից մեկն է:

Հ.Գ. Այս հետազոտությունը ևս մեկ ապացույց է առ այն, որ Նիկոլի աշխարհաքաղաքական հովանավորներն անգամ այլևս չեն կարող աչք փակել և թաքցնել նրա կառավարման ձախողումները»: