կարևոր
3235 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-28 12:07
Քաղաքական

Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 169. «Ժողովուրդ»

Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 169. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2019թ.-ի նոյեմբերին կառավարության նիստի ժամանակ հայտարարվեց, որ Նորքի անտառներում կաթիլային ոռոգման համակարգ կներդրվի։ Այդ ժամանակ կառավարությունը 6 մլն դրամ էր հատկացրել Շրջակա միջավայրի նախարարությանը, եւ Երեւանում՝ 45 հեկտար տարածքում, կաթիլային ոռոգման համակարգի ներդրման համար սկսվեց նախագծանախահաշվային աշխատանքներ:

Այդ նույն տարվա ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե սկսում են Նորքի անտառի վերականգնման գործընթացը՝ կիսվելով այդ ժամանակ իր աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի գրառմամբ, որն ուրախությամբ արձանագրել էր, որ «Երեւանի թոքերի» վերականգնման աշխատանքները շուտով կսկսվեն: «Փաստերի ստուգման հարթակ»-ը պարզել է, որ այս խոստումներից երեք տարի անց, ծառերի փոխարեն, այդտեղ շինարարություն է: Նորքի լանջին որեւէ վերականգնման աշխատանք կատարված չէ, փոխարենը անտառի կարգավիճակից դուրս մնացած տարածքը վերածվել է հսկայական շինհրապարակի։

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ 3 տարուց ավելի խոստացված Նորքի անտառն այդպես էլ չի վերականգնվել, թեեւ ՇՄՆ անտառային կոմիտեից հույս են հայտնում, որ, 2022թ.-ին հաստատված պլանով, այն դեռ նախատեսվում է վերականգնել։

Ամբողջությամբ հոդվածը՝ Ժողովուրդ օրաթերթի այսօրվա համարում