կարևոր
3505 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-19 16:05
Քաղաքական

Ձեր զեկույցում խոսք չկա 44-օրյա պատերազմի հետևանքով վիրավորներին տրամադրված բուժօգնության մասին. Արմենուհի Կյուրեղյանը՝ նախարարին

ՀՀ ԱԺ հերթական նիստին ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Առողջապահության նախարարին մի քանի հարց ուղղեց.

«Տիկին Ավանեսյան զեկուցում 2021-26 թթ. ծրագրի կատարմանը միտված ծրագրերի շարքում ներառված է հետևյալ կետը․ 1. 2022թ․-ից ուժի մեջ է մտել օրենքով սահմանված ծխախոտային տեսակների հրապարակման արգելքը։ Նախ այս օրենքը ընդունվել է 2020թ․-ին և օրենքի պահանջն էր հունվարի 1-ից այն կիրառելը, ի՞նչքանով է այդ փաստարկը զեկույցում համարվում կատարողականի միջոցառում, եթե կատարողականում չի նշվում այդ արգելքի իրականացման արդյունքում ինչքանով է նվազել ծխախոտի օգտագործման ծավալները, ինչքանով է նվազել ներկրվող ծխախոտի ծավալները։ Այդ շերտավարագույրի դերը կարևոր ենք համարում։

2. Արդյո՞ք կարող էիք չիրականացնել օրենքի այդ պահանջը։

3. Նույն զեկույցում Դուք խոսեցիք հայեցակարգի մասին, այստեղ կան այսպիսի բաներ 2027թ-ից յուրաքանչյուր քաղաքացու կտրամադրվի որակյալ, հասանելի բժշկական օգնություն անկախ սեռիս, տարիքից, սա զերծ կպահի քաղաքացիներից աղետալի ծախսերի աղքատացումից։ Արդյո՞ք մինչ հիմա մենք ունենք բժշկական ծառայության մատուցման որևէ խտրական դրսևորում, եթե այո, ինչո՞ւ ենք թույլատրում նման խտրականույթւոն, ո՞ր սեռը, ո՞ր տարիքը, ո՞ր բնակության վայրն է առժանանում այդ խտրականության։ Իսկ եթե չունենք նման դրսևորում՝ ի՞նչ իմաստ ունի դրա մասին գրելը։

4. Որևէ խոսք զեկուցում չկա 44-օրյա պատերազմում վիրավորվածներին որևէ բուժական օգնություն տրամադրելու մասին։ Ինչքա՞ն ունենք վիրավորներ 44-օրյա պատերազմի արդյունքում, ի՞նչ բուժական ծառայությունների անհրաժեշտություն ունեն այդ մարդիկ, ի՞նչքանով է նման պահանջը բավարարվել»,- հարցրեց պատգամավորը: