| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
Քիչ առաջ քաղաքական մեծամասնությունը մերժեց կարևոր մի հայտարարության ընդունում, հատկապես հիմա, երբ 100-րդ օրն է մոտենում Լաչինի միջանցքի շրջափակման, Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության դրսևորման։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
«Ցավում եմ, որ մենք ևս մեկ անգամ պետք է արձանագրենք, որ չենք կարողանում մեր պետականության համար հույժ կարևոր հարցերից մեկի վերաբերյալ ունենալ միասնական տեսակետ։ Ինչպես հաճախ քաղաքական մեծամասնությունը ասում էր, որ լավ կլինի այս հայտարության նախագծերը նաև համատեղ քննարկենք և այլն, մենք փորձեցինք նաև այդ ճանապարհը որդեգրել ու առաջարկեցինք, որ պատրաստ ենք քննարկել։ Սակայն հանդիպման ժամանակ, ինչպես նախկինում է եղել, այս անգամ ևս, առաջարկվում էր հրաժարվել հայտնի ԼՂ Հանրապետություն բառից, ինքնորոման իրավունքը չշեշտել, հրաժարվել Հայաստանի հանձնառությունից և այլն»,- ասաց պատգամավորը։
Մինասյանը նշեց, որ Ալիևը իր հանցավոր վարքագիծը դրսևորելու համար անընդհատ շահարկում է Պրահայի և մյուս հանդիպումները։
«Մեր առաջարկը հետևյալն է եղել՝ եթե նման որևէ չարաշահում է իրականցնում հանցագործ Ալիևը, ապա բերենք այդ բառի փոխարեն օգտագործենք այլ բառ, օրինակ՝ խեղաթյուրելով այդ հանդիպումների էությունը և այլն, այսինքն՝ այստեղից հնչեցնել մոտեցում, թե իբր դա ներքին կյանքին է վերաբերում, բացարձակ իրականությանը չի համապատասխանում։ Առաջարկել ենք՝ հայտարարեք, որ չկա նման համաձայնություն ու ֆիքսենք, որ խեղաթյուրում է Ալիևը այդ համաձայնությունը և փորձում է միջազգային հանրությանը ապակողմնորոշել»,- ասաց Արծվիկ Մինայանը։
Պատգամավորի խոսքով՝ ՔՊ-ի չկամությունը հաստատում է այն հանգամանքը, որ հաճախ խեղաթյուրում են իրականությունը։
«Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման հարցում չկա որևէ ներքաղաքական կամ ներխմբային շահ»,- ասաց նա։