կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-09 11:58
Իրավական

«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելու համար

«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ: Մեղադրանք է առաջադրվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին. Yerkir.am-ին հայտնում են ՔԿ-ից:

Նշվում է՝ 2019թ. դեկտեմբերի 1-ին՝ ժամը 14:50-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակչուհուց ահազանգ է ստացվել՝ «Գետափ» ռեստորանային համալիրի բակում գլխի շրջանում հրազենային վնասվածքով շուն հայտնաբերելու վերաբերյալ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258.2-րդ հոդվածի 1-ին մասով:

Առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող որսորդական հրացանը:

Պարզվել է, որ ՊՈԱԿ-ի տնօրենը 2019 թվականի դեկտեմբերի 01-ին` ժամը 13:15-ի սահմաններում, «Գետափ» ռեստորանային համալիրի բակում, կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելու դիտավորությամբ, իրեն ամրակցված «ՏՕԶ»-16 մոդելի որսորդական ակոսափող հրազենով կրակել է շան գլխի հատվածին, որը հանգեցրել է կենդանու մահվան:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: