|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Ակնհայտ է, որ դատախազությունը, որպես այսօրվա իշխանության, քաղաքական մեծամասնության ամենաարտահայտված կառույց հստակ որդեգրել է երկակի ստանդարտ և այդ երկակի ստանդարտի մեջ մշտապես տուժում է այն հատվածը, որը չի կիսում այս իշխանությունների տեսակետը։ Այս մասին ԱԺ ճեպազրույցի ժամին ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
«Իրենց ամենօրյա գործողություններով դատախազությունը և իրավապահ ողջ համակարգը ծառայում է օրվա քաղաքական իշխանության նույնիսկ ապօրինի վարքագիծը օրինականացնելուն»,- ասաց նա։
Անդրադառնալով կառավարության հետ հարցուպատասխանին Արծվիկ Մինասյանը նշեց, որ սա աննախադեպ էր իր տևողությամբ․ «Այնտեղ հնչել են տեսակետներ, որոնք մեր կողմից ընդունելի չեն»,- ասաց նա։