կարևոր
3847 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-18 10:20
Քաղաքական

Անառողջ մթնոլորտ տեսչական մարմնում. ահազանգ. «Ժողովուրդ»

Անառողջ մթնոլորտ տեսչական մարմնում. ահազանգ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթն ահազանգ էր ստացել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնում տիրող անառողջ մթնոլորտի մասին:

Մասնավորապես, մեզ ահազանգած քաղաքացիները նշել էին, թե ղեկավարի տեղակալ Սուրեն Մինասյանը բոլոր հանդիպումներին ներկայանում է օգնականի հետ՝ որպես վկայի: Այդ նույն տեղեկությունների համաձայն՝ նրա օգնականը, որն իգական սեռի ներկայացուցիչ է, աշխատանքի է գալիս ու գնում այն ժամին, երբ իրեն է հարմար, աշխատում է շատ անփույթ, դիմումները մակագրում է սխալ: Ավելին՝ նույն տեղեկությունների համաձայն՝ վերջերս նա արձակուրդ էր գնացել երկրից դուրս՝ առանց արձակուրդ ձեւակերպելու, քանի որ չի լրացել աշխատանքի ընդունվելու 6 ամիսը:

Նշվում էր, թե տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը տեղյակ է այդ ամենի մասին, ցանկացել է աշխատանքից հեռացնել Սուրեն Մինասյանի օգնականին, սակայն վերջինս ընդդիմացել է: Եվ, ահա, այս տեղեկությունների առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը հարցում էր ուղարկել տեսչական մարմին: Ի պատասխան՝ տեսչական մարմնի ղեկավարն իր տեղակալի կողմից օգնականին հանդիպումների տանելու հարցին խուսափողական պատասխան է տվել՝ նշելով. «Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի իրավունքներն ու պարտականությունները հստակորեն սահմանված են Տեսչական մարմնի Կանոնադրությամբ»։

Միեւնույն ժամանակ, նրա խոսքով, տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի օգնական Հ․ Արզումանյանին տրամադրվել է 5 օր չվճարվող արձակուրդ՝ սկսած 2023 թ․ փետրվարի 13-17-ը ներառյալ՝ հաշվի առնելով վերջինիս 2023թ․ հունվարի 24-ի դիմումը։ Նա նաեւ հավելել է, թե իր կողմից իր տեղակալի օգնականին աշխատանքից ազատելու հարց չի քննարկել:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում