|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
«ժամանակ»-ը գրում է. «ՀՀ կրթության տեսչական մարմնում բավական լարված իրավիճակ է ստեղծվել:
Աշխատողները միմյանց վրա զեկուցագրեր են գրում, եւ դրանից հետո առաջ եկած դժգոհությունն իրականում կառույցում ստեղծում է անվերահսկելի իրավիճակ:
Կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանն ըստ էության չի կարողանում վերահսկել իր ղեկավարած կառույցում իրավիճակը: Մեզ պատմեցին, որ կառույցում իրավիճակը «ռուլիտ» է անում Շագաֆյանի տեղակալ Ռայա Գալստյանը, որի աղջիկն ու հարսը Չեխովի դպրոցում են աշխատում: Իրավիճակը վերահսկելու որոշակի փորձեր իրականացնում է Կրթության տեսչական մարմնի հանրակրթության վարչության պետ Սասուն Համբարձումյանը»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: