Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր՝ մարտի 10-ին, ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը, ընդառաջելով ԱՀ ԱԺ բոլոր խմբակցությունների պահանջին, ներկայացել է Ազգային ժողով՝ մարտի 7-ին news.am-ին տված հարցազրույցում արտահայտած որոշ մտքերի կապակցությամբ բացատրություններ տալու համար։
Հիշեցնենք որ, հարցազրույցի ժամանակ պետնախարարն ասել էր․ «Ես որևէ կերպ չեմ պատկերացնում, թե երևանյան և ստեփանակերտյան դիրքորոշումների միջև կարող են տարբերություններ լինել, հակառակը՝ Երևանը, երբ հարցը վերաբերում է արցախյան խնդրին, առավելապես հենվում է արցախյան իշխանությունների դիրքորոշման և կարծիքի վրա, որն ամբողջությամբ արտացոլում է Արցախի ժողովրդի նպատակները»։
Ի պատասխան ԱՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարների հարցադրմանը՝ նորանշանակ պետնախարարը նշել է, որ իր աշխատակազմի միջոցով արդեն պարզաբանումներ է տվել և որպես հիմք պետք է ընդունել դրանք: Նա համոզմունք է հայտնել, որ ԱՀ ԱԺ ապրիլի 14-ի հայտարարությունը շարունակում է մնալ որպես Արցախի պաշտոնական դիրքորոշում։
ԱՀ ԱԺ 2022թ․ ապրիլի 14-ի հայտարարության մեջ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության վերաբերյալ հատկապես ասվում է․ «Պահանջում ենք, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները հրաժարվեն իրենց ներկայիս աղետալի դիրքորոշումից և առաջնորդվեն բացառապես այս արժեքներով: Ոչ մի իշխանություն իրավունք չունի «խաղաղության» պատրվակով Արցախի համար անընդունելի կարգավիճակի, ինչպես նաև՝ միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքի բանակցային նշաձողն իջեցնելու»։
Հանդիպման ավարտին քննարկվել են հանրապետությունում շրջափակման հետևանքով ստեղծված խնդիրները և դրանց մեղմման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: