կարևոր
2362 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-04 11:29
Քաղաքական

Աննա Վարդապետյանը կգա Ազգային ժողով. «Ժողովուրդ»

Աննա Վարդապետյանը կգա Ազգային ժողով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն արդեն խորհրդարան է ներկայացրել Հայաստանի Հանրապետության դատախազության նախորդ տարվա գործունեության մասին հաղորդումը:

Այն բաղկացած է 164 էջից: Այս հաղորդումը պետք է քննարկվի ԱԺ լիագումար նիստում, սակայն մինչ այդ հանձնաժողովի նիստում կքննարկվի: Եվ այսպես, «ԱԺ կանոնակարգ» օրենքի 126-րդ հոդվածում սահմանված է, որ գլխավոր դատախազի հաղորդումը խորհրդարանի համապատասխան հանձնաժողովում քննարկվում է այն ներկայացնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, իսկ, ահա, երկամսյա ժամկետում՝ խորհրդի սահմանած օրը, քննարկվում է Ազգային ժողովի հերթական նիստերում:

Այսինքն՝ սպասվում է, որ Աննա Վարդապետյանը խորհրդարան կգա եւ կներկայացնի տարեկան հաղորդումը մինչեւ ամառ, քանի որ նա կարող է դա անել միայն հերթական նիստերի ժամանակ: Արտահերթ նստաշրջանում տարեկան հաղորդումը չի կարող քննարկվել: Եւ ուշագրավ է, որ Վարդապետյանը ներկայացնելու է Արթուր Դավթյանի օրոք կատարված 1 տարվա աշխատանքը:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում