Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ո՞վ է վերահսկում Հայաստանի ճանապարհները, ո՞վ է պատասխանատու։ Այս մասին ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով գծանշանների չերևալուն և այն հանգամանքին, որ տարբեր մարմիններ պատասխանատվությունը գցում են այլ մարմնի վրա։
Նազարյանը ուշադրություն հրավիրեց Դիլիջանի թունելի մուտքի և թունելի լուսավորության վրա։ Ապա անցավ Երևան-Սևան մայրուղուն։
«Ձեզ չի՞ անհանգստացնում մայրուղու հարակից հողահատկացումները և այդ սարերի վերացման․․․ Ամեն տեղ քանդված է սարը, գրված է՝ վաճառվում է, որովհետև հանձնվել են այդ տարածքները տեղական ինքնակառավարման մարմիններին, որոնք կարևոր նշանակության միջպետական ճանապարհը դարձրել են բիզնեսի, ընդորում՝ մանր, չարչիական բիզնեսի առարկա։ Այսինքն, պետություն է, չէ՞։ Վաղը, մյուս օր, կարող է ձեռքներս մի քիչ փող է ընկնում, ոզում ենք մի քիչ լայնացնենք այդ փողոցը։ Հետո տանելո՞ւ ենք լրացուցիչ փող տանք այդ «շուստրի» տղերքին, որ նորից առնենք այդ տարածքը»։
ԱԺ նիստի օրակարգում՝ ՝ ՀՀ կառավարության ներկայացրած «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցն է։
Մանրամասն՝ տեսանյութում