|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Մեր պայքարի ակցիաները սկսելուց առաջ չէի պատկերացնում, որ աջակցությունը և ոգևորությունն այսքան մեծ է լինելու, և հիմա հաճելիորեն զարմացած եմ. Սարդարապատից քայլերթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը:
«Հատկապես զարմացած եմ Արմավիրից, որովհետև մինչ այդ կարծիք կար, որ այստեղ ավելի շատ իշխանության կողմնակիցներն են, որովհետև ընտրություններում չգիտես, թե ինչ միջոցներով իրենք հաղթել են, այսինքն` ունեին աջակիցներ: Բայց այս երթի ընթացքում տեսնելով մարդկանց ոգևորությունը` հասկանում ես, որ երկրում բեկում կա: Հիմա մարդիկ իսկապես հասկացել են, որ այս իշխանությունները եկել են սուտ լոզունգներով, շարունակել են այս տարիների ընթացքում բոլոր հարցերում ստել»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ այսօր` ժամը 18։30-ին, նախատեսվում է նաև «Դիմադրություն» շարժման իրազեկման երթ Երևանում: Մեկնարկը` Արամ Մանուկյանի արձանի մոտից:
Ավելին՝ տեսանյութով