Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ճշգրտում. մեր Երկիրը չունի սահմանված կարգով ընդունված և իրավական ուժ ունեցող Ազգային անվտանգության ռազմավարություն, ուստի բոլոր, այդ թվում՝ ընդդիմադիր գործիչներին կառաջարկեի մինչև հաստատապես պնդելը, թե՝ «Ազգային անվտանգության ռազմավարությունն ընդունվել է 2020 թ. հուլիսի 10֊ին», առնվազն ելակետ ընդունեին հետևյալ փաստարկները.
Նշված օրը պարզապես Ազգային անվտանգության խորհրդի որոշմամբ Ազգային անվտանգության ռազմավարությունը հավանության է արժանացել, իսկ այն հավանության կարող էին արժանացնել նաև բազում այլ անգամ ոչ պետական կառույցներ։ Մինչդեռ՝ հաստատվել կամ ընդունվել չէր կարող այն պարզ պատճառով, որ նշված սահմանադրական մարմինն օժտված է բացառապես՝ «Պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները սահմանելու» իրավասությամբ (Սահմանադության 155-րդ հոդվածի 2-րդ մաս)։ Սահմանադրության համաձայն, որևէ օրենքով այդ մարմինը չէր կարող օժտվել լրացուցիչ լիազորությամբ, այլ ընդամենը կարող էր սահմանվել գործունեության կարգը։ Պաշտպանության ոլորտը ազգային անվտանգության կարևոր, բայց միայն մի առանձին բաղադրիչն է, ոչ ավելին։ Այն որևէ անմիջական աղերս չունի այն ծրագրային դրույթների հետ, որոնք ներառված են վերը նշված ՆԱԽԱԳԾՈւՄ և առնչվում են շրջակա միջավայրի վերականգնմանը, ինքնաբավ և կայուն էներգետիկ համակարգին, մրցունակ տնտեսությանը, հանրային բարեկեցությանը, հանրային առողջության բարելավմանը և այլն։
Վերջին հաշվով, այդ մարմինը չի կարող վեր դասվել Ազգային ժողովից և իր ենթաօրենսդրական որոշմամբ պարտադրել, որ խորհրդարանը ևս օրենսդրական գործունությունը համապատասխանեցնի այդ փաստաթղթին. «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունն ընդունվում է որպես ուղենիշային փաստաթուղթ անվտանգության քաղաքականության հիմնական ուղղությունները, սպառնալիքները, մարտահրավերներն ու առաջնահերթությունները ՍԱՀՄԱՆԵԼՈւ համար» ....
Գևորգ Դանիելյան
Սահմանադրական իրավունքի մասնագետ