|
Փոխարժեքներ
13 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.21 |
| EUR | ⚊ | € 404.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.2997 |
| GBP | ⚊ | £ 479.2 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Բաղրամյան պողոտայի երրորդ օրվա բողոքի ցույցի ուշ գիշերը շարունակվում է նստացույցը: Այսօր բողոքի ցույցն իր մարդաշատությամբ աննախադեպ էր, մի քանի հազար մարդ մասնակցում էր ցույցին, մարդկանց հոծ բազմությունը ձգվում էր մինչև Օպերային հարակից Ֆրանսիայի հրապարակ: Ուշ գիշերից սկսած հարյուրավոր մարդիկ նստացույց են անում, մի մասը քնած է, մի մասը երգում է, մյուս մասը՝ խաղում: Բաղրամյան պողոտայում գիշերող ցուցարարների թիվը տասնյակ անգամ ավելին է, քան նախորդ օրերին: Ոստիկանությունը զանգահարել է «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներին ու ասել, որ չի դիմելու գործողությունների՝ ցույցը ցրելու համար