|
Փոխարժեքներ
21 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 417.05 |
| RUB | ⚊ | ₽ 4.3123 |
| GBP | ⚊ | £ 485.52 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին փետրվարի 16-ին նշելու է Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օրը։
Վարդանանց տոնը նվիրված է 451թ.-ի մայիսի 26-ին Ավարայրի ճակատամարտում զոհված Վարդան զորավարի և Վարդանանց 1036 վկաների հիշատակին: Ազգային և կրոնական ազատագրական պայքարի այդ ակտիվ մասնակիցները հետագայում իրենց պատվավոր տեղը գտան Հայ Առաքելական եկեղեցու տոնելի սրբերի ցանկում` ձեռք բերելով «հայրենիքի սուրբ նահատակներ» հավաքական անունը, ովքեր հանուն հավատքի կռվեցին պարսկական զորքերի դեմ և նահատակվեցին:
Տոնի ամբողջական անվանումն է՝ «Սրբոց Վարդանանց զօրավարացն մերոց՝ հազար երեսուն և վեց վկայիցն, որք կատարեցան ի մեծի պատերազմին»:
Տոնի առթիվ փետրվարի 16-ին Արցախի Ճարտար քաղաքի Սուրբ Վարդան եկեղեցում տոնական Սուրբ Պատարագ կմատուցի Տ. Վարդան քահանա Ներսիսյանը: