կարևոր
10876 դիտում, 1 տարի առաջ - 2023-07-13 14:10
Իրավական

Հակառակորդի կրակոցներից ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հրազենային վիրավորում ստանալու դեպքերի առթիվ քրեական վարույթներ են նախաձեռնվել

Հակառակորդի կրակոցներից ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հրազենային վիրավորում ստանալու դեպքերի առթիվ քրեական վարույթներ են նախաձեռնվել

2023 թվականի հուլիսի 12-ին՝ ժամը 05։30-ի, ապա 12:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները, ազգային, էթնիկ ծագումով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով, իրենց ծառայողական պարտքը կատարող ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայողներին կյանքից ապօրինաբար զրկելու դիտավորությամբ, դիպուկահար կրակոցներ են արձակել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող՝ հարավ-արևելյան սահմանագոտում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ, որոնց հետևանքով նշված զորամասերի երկու զինծառայողներ ստացել են հրազենային վիրավորումներ։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Նույն օրը հիշյալ զինծառայողները տեղափոխվել են զինվորական հոսպիտալ:

Նշված դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 15-րդ կետերով:

Կատարվում են անհետաձգելի ապացուցողական և վարութային գործողություններ՝ Ադրբեջանի ԶՈՒ նախահարձակ գործողութունների հանգամանքները պարզելու, Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների հանցավոր գործողություններին վերջնական իրավական գնահատականներ տալու նպատակով։