կարևոր
3826 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-27 16:55
Քաղաքական

Հայաստանի տարածքը դառնում է բիոքաղաքական մարտերի տարածք․ Վիգեն Հակոբյան

Այս ամսվա 23-ին Եվրոմիությունը ընդունում է այդ որոշումը 100-200 հոգու քաղաքական միսիայով ուղղարկել այստեղ, 26-ին Ռուսաստանի արտգործնախարարությունը բավականին աննախադեպ կոշտ հայտարարությամբ է հանդես գալիս, որը միանշանակ նախազգուշացում էր, որը կարող է նաև վերջին նախազգուշացումը լինել։ Այս մասին «Այսօրվա և վաղվա Հայաստանը. ինչ ունենք և ինչին պետք է հասնել» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ Վիգեն Հակոբյանը։

«Ինչու եմ այսպես ասում, որովհետև այդ ժամանակահատվածում Իրանի նկատմամբ որոշակի հայտարարություններ եղան, ընդ որում Իրանի համար ամենասիմվոլիկ կառույցի նկատմամբ բավականին կոշտ հայտարարություն եղավ, Բաքվում ընթացան տարածաշրջանում Իսրայելի դեսպանների հավաքը, հենց այսօր առավոտյան Թեհրանում տեղի ունեցավ բավականին լուրջ մի ակցիա, Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում տեղի ունեցավ։ Մի զինված մարդ մտել է այնտեղ,  կան զոհեր, զոհը անվտանգության ծառայության ղեկավարն է, կան վիրավորներ։ Հիմա հայտնի է, որ Ադրբեջանը այնտեղից իր ամբողջ կորպուսի ներկայացուցիչներին է հանում, Ալիևը հայտարարել է, որ դա գնահատում է որպես ահաբեկչական ակտ, նմանատիպ հայտարարությամբ հանդես է եկել նաև Թուրքիան։ Այսինքն մենք հենց այս պահին վտանգ, պոտենցիալ վտանգ ընկալում ենք, թե՝ ոչ, չեմ կարող ասել»,- ասաց նա։

Քաղաքագետի խոսքով՝ մենք հիմա այն ժամանակահատվածում ենք գտնվում, երբ դեռևս պարզ չէ, թե զարգացումները ինչ ուղղությամբ կգնան․ «Որովհետև իրավիճակը էսկալացիոն բնույթ է կրում։ Այս առումով այն ինչ Ռուսաստանը ասեց, դա բնականաբար ընկալելի էր, բոլորն էլ ըմբռնեցին իրավիճակի լրջությունը և պատահական չէ, որ կոլեկտիվ Արևմուտքի անունից պատասխան տվեց Հայաստանին վերաբերվող հայտարարությանը, ոչ թե Եվրոմիության կոլեկտիվ մարմինը, այլ Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը ուղղակի հայտարարեց, որ մենք այդ խաղաղապահների հետ գործ չունենք, քանի որ 2020 թ․-ին, երբ այդ որոշումները ընդունվում էր, թե ով է լինելու տարածաշրջանում այդ միսիայով, մենք չկայինք։ Դրա հաշվով ոչինչ չենք ասում, բայց մնացած հարցերում մենք շարունակելու ենք մասնակցել։ Քանի որ մենք համարում ենք, որ այդտեղ շատ էֆեկտիվ ենք աշխատում։ Այսինքն Ռուսաստանի այդ մարտահրավերը Միացյալ Նահանգները ընդունեցին ու ասեցին, որ դա շարունակվելու է։ Առայժմ խաղաղապահների հետ մենք գործ չունենք»։

Վիգեն Հակոբյանը կարծում է, էր Հայաստանի տարածքը դառնում է բիոքաղաքական մարտերի տարածք․ «Այն ինչի մասին մեկ ու կես տարի է խոսում են շատերը, թե Հայաստանը վերածվելու է Սիրիայի, դա արդեն իսկ շատ մոտ է իրականության, եթե այդպիսին չի արդեն իրավիճակը։ Դա իրենց ձեռքով և ոտքով արել են Հայաստանի իշխանությունները։ Ռուսների երեկվա հայտարարության մեջ ասվում է, որ դա այդքան էլ քաղաքացիական առաքելություն չէ, քանի որ այն տեղավորվում է Եվրոմիության անվտանգությանը և պաշտպանությանը վերաբերվող այդ կոնցեպտի մեջ։ Դրանից ելնելով են նրանք այդ մարդկանց ուղղարկել այստեղ»,- ավելացրեց քաղաքագետը։