կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-08 20:15
Քաղաքական

Չարչյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը վերածվել է վերջինիս կյանքին և առողջությանն ուղղված սպառնալիքի. «Հայաստան» դաշինք

Չարչյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը վերածվել է վերջինիս կյանքին և առողջությանն ուղղված սպառնալիքի. «Հայաստան» դաշինք

«Հայաստան» խմբակցության պատգամավորները վերջին մեկ շաբաթվա ընթացքում մի քանի անգամ այցելել են մեր գործընկերոջը և հրապարակավ հայտարարել, որ պրոֆեսորի առողջական վիճակը անհամատեղելի է ընտրված խափանման միջոցի հետ, և կալանավորումը անհապաղ պետք է վերացվի: Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաստան» դաշինքը։

«Այսօր տեղեկացանք, որ մեր գործընկեր, ՀՀ ԱԺ պատգամավոր, վաստակավոր բժիշկ Արմեն Չարչյանը կրկին տեղափոխվել է հիվանդանոց։

Իրավասու մարմինները, սակայն, կրկին դրսևորեցին հակաօրինական և անմարդկային անգործություն: Ակնհայտ է, որ ՀՀ ԱԺ պատգամավոր և վաստակավոր բժիշկ Արմեն Չարչյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը վերածվել է վերջինիս կյանքին և առողջությանն ուղղված սպառնալիքի: Կրկին պնդում ենք, որ նման պայմաններում կալանավորումը պետք է անհապաղ վերացվի»,-ասված է դաշինքի տարածած հայտարարությունում:

Հիշեցնենք, որ ժամեր առաջ Արմեն Չարչյանի վիճակը կտրուկ վատթարացել է, նա տեղափոխվել է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն։

Նշենք, որ պրոֆեսորը օրեր առաջ էր հիվանդանոցից տեղափոխվել Վարդաշեն քրեակատարողական հիմնարկ, չնայած որ առողջական վիճակը թույլ չէր տալիս։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը՝ Չարչյանի նկատմամբ ավելի վաղ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնելով անփոփոխ։

Դատարանի որոշումից հետո Արմեն Չարչյանը սեփական նախաձեռնությամբ գնացել է քրեակատարողական հիմնարկ, ապա՝ կալանավորվել։