կարևոր
2785 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-17 15:02
Քաղաքական

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբերի առցանց հանդիպում

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբերի առցանց հանդիպում

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի հրավերով հունվարի 16-ի երեկոյան գումարվել է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբերի առցանց խորհրդակցական ժողով, որի ընթացքում քննարկվել է համաեվրոպական մակարդակում, Եվրոպական Միության անդամ երկրներում և Մեծ Բրիտանիայում Հայ դատի հանձնախմբերի աշխատանքների ներկա փուլը՝ պայմանավորված Ադրբեջանի կողմից Արցախին պարտադրված ամբողջական շրջափակմամբ։

Քննարկման ընթացքում վերագնահատվել են նախընթաց աշխատանքները, քննարկվել են առաջիկա օրերին և շաբաթներին նախատեսվող ձեռնարկներ՝ Եվրոպայի հասարակական-քաղաքական և պետական շրջանակների մոտ Ղարաբաղյան հիմնախնդրի, Արցախում ստեղծված հումանիտրար իրավիճակի և Ադրբեջանի էթնիկ զտումներ հետապնդող քաղաքականության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման ուղղությամբ։

Հատկապես կարևորվել են Արցախի համար միջազգային զորակցության ապահովմանն ու Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումների ուժեղացմանը միտված աշխատանքները։

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբերի պատասխանատուները մեծ ակնածանքով ու ոգևորությամբ են անդրադարձել Արցախի հերոսական ժողովրդի տոկունությանն ու պայքարի կամքին՝ վերահաստատելով Արցախի շահերի պաշտպանության շուրջ Հայ դատի պայքարի հաստատակամությունը։

 

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ

17.01.2023թ.